Հունվարի 29-ին և լույս 30-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը եղել է հարաբերական հանգիստ:
Հակառակորդը հրաձգային զինատեսակներից հրադադարի ռեժիմը խախտել է 15 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով 90 կրակոց: Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: